Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ընդդիմության երթերին օր օրի ավելի շատ մարդ է միանում

Ընդդիմության երթերին օր օրի ավելի շատ մարդ է միանում
16.12.2020 | 15:56

«Հրապարակը» գրում է.

«Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունը հետաքրքիր մարտավարություն է ընտրել՝ ոչ թե ստատիկ հանրահավաքներ անել, այլ՝ դինամիկ երթեր։ Ամեն անգամ մայրաքաղաքի նոր հատվածից է մեկնարկում երթը, որ հնարավորինս շատ մարդու ընդգրկեն։ Նախօրեին երթ արեցին Արաբկիր համայնքից, երեկ մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանից շարժվեցին դեպի կենտրոն՝ հասնելով Օպերա։ Հակառակ պնդումներին, թե «ժողովուրդը չի պահանջում հրաժարական», ընդդիմության երթերին օր օրի ավելի շատ մարդ է միանում, այդ թվում՝ նրանք, որոնք կողմ չեն նախկիններին, բայց դեմ են ներկաներին։ Ընդդիմության հավաքներին չի մասնակցում Գագիկ Ծառուկյանը։ Թիմակիցներն ասացին՝ առաջիկայում անպայման կմասնակցի հանրահավաքներին»:

Դիտվել է՝ 5737

Մեկնաբանություններ